Հասարակություն
13.10.2026 | 15:02
Գյումրիի՝ լիազորությունները կասեցված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով, հայտնել է նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Որոշումը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանինն է։
Փաստաբանները միջնորդել էին տնային կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։ Մերժման պատճառները դեռ հայտնի չեն, քանի որ պաշտպանական կողմը դատարանի գրավոր որոշումը չի ստացել։
Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետարանից բերման ենթարկվեց 2025-ի հոկտեմբերի 20-ին։ Նույն գործով Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր 8 անձի՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ից Ղուկասյանը կալանավորված է։
Այս տարվա հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանի նկատմամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեղադրանք է ներկայացվել։
Եվգենյա Համբարձումյան