ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով «Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում (հասցե՝ ք․ Երևան, Գայի 16, տաղավար 22) իրականացվել են վերահսկողական գործողություններ։
Պարզվել է, որ Ընկերությունը ծխախոտային արտադրատեսակները, դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները վաճառում է բաց եղանակով՝ Օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։
Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: