Հորմուզի նեղուցը բաց է. Ռուբիո


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թվի ավելացման հարցով Իրանի և Օմանի հետ բանակցություններում առաջընթաց է նկատվում, սակայն վերջնական համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել:


 


Վաշինգտոնը հույս է հայտնել, որ բանակցությունները շուտով կավարտվեն, և վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։


 


Ավելի վաղ The New York Times-ը գրել է, որ Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման շուրջ համաձայնությանը: Թերթի տվյալով՝ համաձայնագիրը ենթադրում է, որ Պարսից ծոց ուղևորվող նավերն անցնեն Իրանի կողմից վերահսկվող հատվածով՝ երկրի ափերի մոտով: Իսկ Ծոցից դուրս եկող նավերն օգտագործեն Օմանի ափի երկայնքով երթուղին:


 


Միջազգային այլ իրադարձություններ՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։

Դիտումների քանակ5

Leave a comment