https://arm.sputniknews.ru/20261007/finansakan-khardakhutjunneri-zvohery-krkin-karavarutjan-mvot-en-gumari-veradardzi-pahanjvov-107777950.html
Ֆինանսական խարդախությունների զոհերը կրկին կառավարության մոտ են` գումարի վերադարձի պահանջով
Ֆինանսական խարդախությունների զոհերը կրկին կառավարության մոտ են` գումարի վերադարձի պահանջով
Sputnik Արմենիա
Կարագյոզյանի խոսքով՝ կազմակերպությունը շարունակում է ֆինանսական խարդախությունների վերաբերյալ նոր ահազանգեր ստանալ, այդ թվում՝ պետական համակարգում աշխատող… 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T13:00+0400
2026-10-07T13:00+0400
2026-10-07T13:04+0400
տեսանյութեր
խարդախություն
բանկ
բողոքի ակցիա
կիբեռհանցագործություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107777335_0:0:1921:1080_1920x0_80_0_0_e58714b9f06cc1b3f3f13ca45a95f5c6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Ֆինանսական խարդախությունների հետևանքով տուժած քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ պետությունը գործուն մեխանիզմներ ստեղծի իրենց իրավունքների և կրած ֆինանսական վնասի վերականգնման համար։Ակցիայի մասնակիցները կառավարության մոտ են եկել «Տուժողի իրավունքը մի՛ դարձրեք երկրորդական», «Քաղաքացուց հափշտակած գումարը պետությանը չէ», «Չկա արդարություն առանց տուժողների իրավունքների վերականգնման» և նմանատիպ գրություններով պաստառներով։Տուժած քաղաքացիների շահերը պաշտպանող «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջները պետական և հատկապես քննչական մարմինների համար «անհարմար հարցեր» են առաջացնում։Նրա խոսքով՝ խնդիրը միայն հանցագործությունների բացահայտումը կամ մեղավորներին հայտնաբերելը չէ։ Տուժածները ցանկանում են հասկանալ՝ ինչ է տեղի ունենալու քրեական գործերով հայտնաբերված և բռնագանձված գումարների հետ, և ինչ մեխանիզմով է փոխհատուցվելու իրենց կրած վնասը։ Կարագյոզյանի պնդմամբ՝ ֆինանսական խարդախությունների գործերով արդեն իսկ հայտնաբերվել կամ բռնագանձվել են զգալի միջոցներ, սակայն դրանք տուժածներին վերադարձնելու փոխարեն ուղղվում են պետական բյուջե։«Գուցե թիվը լավ չհիշեմ, բայց արդեն իսկ մոտ 740 միլիոն դրամ է բռնագանձվել տվյալ հանցագործություններից։ Երբ գտնելով գումարները, հանցագործներին, բայց չեն վերականգնում տուժողների իրավունքները և այդ գումարներն ուղղակի ուղարկում են պետբյուջե, դա չի նշանակում քաղաքացիների իրավունքների վերականգնու, այլ կոչվում է անիրավություն, կոչվում է անպատասխանատվություն»,- հայտարարեց նա։Կարագյոզյանի խոսքով՝ իրենք Քննչական կոմիտեից որևէ նոր պաշտոնական տեղեկություն չեն ստացել գործերի ընթացքի կամ տուժողների իրավունքների վերականգնման ուղղությամբ կատարված քայլերի վերաբերյալ։ Նա հավելեց, որ առաջնորդվում են բացառապես պաշտոնական հաղորդագրություններով և, քանի դեռ նոր արդյունքների մասին չի հայտարարվել, հիմք չունեն խոսելու առաջընթացի մասին։ Իրավապաշտպանը հիշեցրեց, որ ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր 75 մլն դրամ հայտնաբերելու մասին, սակայն, նրա գնահատմամբ, գումարների հայտնաբերումն ինքնին խնդրի լուծում չէ, եթե տուժած քաղաքացիները չեն ստանում իրենց կրած վնասի փոխհատուցումը։«Եթե Քննչական կոմիտեն արդեն իսկ քաղաքացիներին ճանաչել է տուժող, և դրանից հետո ոչինչ չի արվում, խնդիր ունենք։ Տուժող քաղաքացին իրավունք ունի քրեական գործի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ տեղեկատվություն ստանալու, բայց քաղաքացիները որևէ անգամ տեղեկատվություն չեն ստացել»,- պնդեց նա։Կարագյոզյանի խոսքով՝ կազմակերպությունը շարունակում է ֆինանսական խարդախությունների վերաբերյալ նոր ահազանգեր ստանալ, այդ թվում՝ պետական համակարգում աշխատող քաղաքացիներից։Նոր դիմողներին կազմակերպությունն արդեն ուղղորդում է անմիջապես Քննչական կոմիտե կամ իրավասու այլ մարմիններ։ Հիշեցնենք` զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ կառավարության, նաև տարբեր բանկերի գլխամասային գրասենյակների մոտ։ Նրանց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել և այլն։Թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Ի դեպ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ մինչև քրեական գործերի դատաքննության ավարտը և որոշման հրապարակումը սառեցվելու են բոլոր վարկային պարտավորությունները և տույժերը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107777335_83:0:1523:1080_1920x0_80_0_0_e43c3600725106a27baac856d2d19392.jpg.webp
տեսանյութեր, видео, խարդախություն, բանկ, բողոքի ակցիա, կիբեռհանցագործություն
տեսանյութեր, видео, խարդախություն, բանկ, բողոքի ակցիա, կիբեռհանցագործություն
Կարագյոզյանի խոսքով՝ կազմակերպությունը շարունակում է ֆինանսական խարդախությունների վերաբերյալ նոր ահազանգեր ստանալ, այդ թվում՝ պետական համակարգում աշխատող քաղաքացիներից։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Ֆինանսական խարդախությունների հետևանքով տուժած քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ պետությունը գործուն մեխանիզմներ ստեղծի իրենց իրավունքների և կրած ֆինանսական վնասի վերականգնման համար։
Ակցիայի մասնակիցները կառավարության մոտ են եկել «Տուժողի իրավունքը մի՛ դարձրեք երկրորդական», «Քաղաքացուց հափշտակած գումարը պետությանը չէ», «Չկա արդարություն առանց տուժողների իրավունքների վերականգնման» և նմանատիպ գրություններով պաստառներով։
Տուժած քաղաքացիների շահերը պաշտպանող «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջները պետական և հատկապես քննչական մարմինների համար «անհարմար հարցեր» են առաջացնում։
«Ե՞րբ են վերականգնվելու տուժող ճանաչված քաղաքացիների իրավունքները, ե՞րբ է, վերջապես, պետությունը պատասխանատվություն կրելու, ե՞րբ է պետությունը պաշտպանելու տուժող ճանաչված քաղաքացուն։ Հերթական անգամ եկել ենք այդ պատասխանների հետևից»,- ասաց Կարագյոզյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը միայն հանցագործությունների բացահայտումը կամ մեղավորներին հայտնաբերելը չէ։ Տուժածները ցանկանում են հասկանալ՝ ինչ է տեղի ունենալու քրեական գործերով հայտնաբերված և բռնագանձված գումարների հետ, և ինչ մեխանիզմով է փոխհատուցվելու իրենց կրած վնասը։ Կարագյոզյանի պնդմամբ՝ ֆինանսական խարդախությունների գործերով արդեն իսկ հայտնաբերվել կամ բռնագանձվել են զգալի միջոցներ, սակայն դրանք տուժածներին վերադարձնելու փոխարեն ուղղվում են պետական բյուջե։
«Գուցե թիվը լավ չհիշեմ, բայց արդեն իսկ մոտ 740 միլիոն դրամ է բռնագանձվել տվյալ հանցագործություններից։ Երբ գտնելով գումարները, հանցագործներին, բայց չեն վերականգնում տուժողների իրավունքները և այդ գումարներն ուղղակի ուղարկում են պետբյուջե, դա չի նշանակում քաղաքացիների իրավունքների վերականգնու, այլ կոչվում է անիրավություն, կոչվում է անպատասխանատվություն»,- հայտարարեց նա։
Կարագյոզյանի խոսքով՝ իրենք Քննչական կոմիտեից որևէ նոր պաշտոնական տեղեկություն չեն ստացել գործերի ընթացքի կամ տուժողների իրավունքների վերականգնման ուղղությամբ կատարված քայլերի վերաբերյալ։ Նա հավելեց, որ առաջնորդվում են բացառապես պաշտոնական հաղորդագրություններով և, քանի դեռ նոր արդյունքների մասին չի հայտարարվել, հիմք չունեն խոսելու առաջընթացի մասին։ Իրավապաշտպանը հիշեցրեց, որ ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր 75 մլն դրամ հայտնաբերելու մասին, սակայն, նրա գնահատմամբ, գումարների հայտնաբերումն ինքնին խնդրի լուծում չէ, եթե տուժած քաղաքացիները չեն ստանում իրենց կրած վնասի փոխհատուցումը։
«Եթե Քննչական կոմիտեն արդեն իսկ քաղաքացիներին ճանաչել է տուժող, և դրանից հետո ոչինչ չի արվում, խնդիր ունենք։ Տուժող քաղաքացին իրավունք ունի քրեական գործի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ տեղեկատվություն ստանալու, բայց քաղաքացիները որևէ անգամ տեղեկատվություն չեն ստացել»,- պնդեց նա։
Կարագյոզյանի խոսքով՝ կազմակերպությունը շարունակում է ֆինանսական խարդախությունների վերաբերյալ նոր ահազանգեր ստանալ, այդ թվում՝ պետական համակարգում աշխատող քաղաքացիներից։
Թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։