Ինչպես կազդի «Սպայկայի» դեմ գործընթացը արտահանման վրա. էկոնոմիկայի նախարարության պատասխանը

https://arm.sputniknews.ru/20261008/inchpes-kazdi-spajkaji-dem-gvortsyntacy-artahanman-vra-ekvonvomikaji-nakhararutjan-pataskhany-107789392.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1798/49/17984929_45:0:1469:1068_1920x0_80_0_0_1cfeec259221e077951b81ee77822e9c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «սպայկա» սպը, էկոնոմիկայի նախարարություն, շուկա, արտահանում, ռուսաստան

հայաստան, «սպայկա» սպը, էկոնոմիկայի նախարարություն, շուկա, արտահանում, ռուսաստան

Բաժանորդագրվել

Նախարարությունից վստահեցրել են, որ «Սպայկայի» ակտիվների կամ գործունեության նկատմամբ սահմանափակումների կիրառումը չի կարող բացասական ազդեցություն ունենալ մթերումների գործընթացի պատշաճ իրականացման վրա:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրեն իրավասու չի համարում Հայաստանից դեպի Ռուսաստան գյուղմթերքի արտահանման խոշորագույն լոգիստիկ օպերատորներից մեկի` «Սպայկա» ընկերության հետ տեղի ունեցող գործընթացների ու հայաստանյան ագրոբիզնեսի և ընդհանուր արտահանման ծավալների վրա դրանց հետևանքների համար։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են գերատեսչությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայի Օստանկինյան դատարանում սկսվել է «Սպայկա-Ռուս» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի և ընկերության գլխավոր տնօրեն Արայիկ Սարուխանյանի գործով դատաքննությունը։ Ընկերության ղեկավարությանը մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ոչ ռեզիդենտների հաշիվներին դրամական միջոցների փոխանցման արտարժութային գործառնություններ կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ։ Դատավարությունն ընթանում է հեռավար կարգով, քանի որ երկու գործարարներն էլ, որոշ տվյալներով, բնակվում են Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվել էինք` արդյոք գնահատել է այս քրեական գործի հնարավոր բացասական ազդեցությունը հայաստանյան ագրոբիզնեսի և ընդհանուր արտահանման ծավալների վրա:

«Մասնավոր ընկերությունների նկատմամբ կիրառվող իրավական գործընթացները դուրս են էկոնոմիկայի նախարարության իրավասության շրջանակից»,– պատասխանել են տնտեսական քաղաքականություն մշակող և արտահանման խթանմամբ զբաղվող գլխավոր գերատեսչությունից` շրջանցելով հենց արտահանման խնդիրների մասին հատվածը:

Հարցրել էինք նաև, թե նախարարությունն ինչ քայլեր կամ կանխարգելիչ մեխանիզմներ է մշակում գյուղացիական տնտեսությունների և մթերողների շահերը պաշտպանելու համար, եթե ընկերության ռուսաստանյան ակտիվների կամ գործունեության նկատմամբ կիրառվեն սահմանափակումներ։

Գերատեսչությունից մեզ վստահեցրել են, որ ընկերության ակտիվների կամ գործունեության նկատմամբ սահմանափակումների կիրառումը չի կարող բացասական ազդեցություն ունենալ մթերումների գործընթացի պատշաճ իրականացման վրա:

«Բացի այդ, էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է պետական աջակցության ծրագրեր` ուղղված մթերումների բնականոն ընթացքի ապահովմանը»,– նշել են նախարարությունից:

Իսկ թե վերջին տարիների տվյալներով` Հայաստանից թարմ պտուղ–բանջարեղենի ընդհանուր արտահանման որքան տոկոսն է բաժին ընկնում «Սպայկա» ընկերությանը (կամ դուստր ձեռնարկություններին), էկոնոմիկայի նախարարությունից առաջարկել են այս հարցով դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե:

Ինչ վերաբերում է արտահանման այլընտրանքային ուղիներ գտնելու կամ այլ լոգիստիկ ընկերությունների ներգրավելու մասին հարցին, նախարարությունը սահմանափակվել է ստանդարտ ձևակերպմամբ, թե պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ է ունենում ոլորտի ընկերությունների հետ՝ արտահանման անխափանությունն ապահովելու նպատակով:

Սա այն դեպքում, երբ բազմաթիվ փորձագետներ ահազանգում են, որ ռուսական հսկայական շուկային համարժեք փոխարինող գտնելը կարճ ժամկետում պարզապես անհնար է. ցանկացած այլընտրանքային երթուղի` լինի լաստանավային, թե դեպի այլ երկրներ, կապված է հսկայական ծախսերի ու լոգիստիկ բարդությունների հետ, ինչը հայկական ապրանքը կդարձնի ոչ մրցունակ:

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ուծաղիկները, ապա`միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-իցՌոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment