https://arm.sputniknews.ru/20260804/armen-ashvotjani-tnajin-kalanqi-zhamkety-erkaracvel-e-1-amsvov-105420868.html
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է 1 ամսով
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է 1 ամսով
Sputnik Արմենիա
Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը` մասնակի բավարարելով քննիչի միջնորդությունը։ 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T20:33+0400
2026-08-04T20:33+0400
2026-08-04T20:35+0400
արմեն աշոտյան
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
կալանք
տնային կալանք
ռուբեն մելիքյան
հակակոռուպցիոն դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97927768_0:0:1600:901_1920x0_80_0_0_37e87ca20648f23a99ab4b136d73c085.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է 1 ամսով։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ Աշոտյանի բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ էր կայացրել 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ՔԿ-ից հայտնել էին 7 անձանց անունների սկզբանատառերը միայն ՝ նշելով, որ վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։Ըստ հաղորդագրության՝ Աշոտյանը, այդ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։Մասնավորապես ՀՀ սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս են բերվել Երևանի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը, դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել Գագիկ Խաչատրյանի և նրա որդու սեփականության ֆոնդ:Աշոտյանը կալանավորվեց հունիսի 5-ին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97927768_39:0:1462:1067_1920x0_80_0_0_5d5dc8ca4f98445a072048b2a2fa18c2.jpg.webp
արմեն աշոտյան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), կալանք, տնային կալանք, ռուբեն մելիքյան, հակակոռուպցիոն դատարան
արմեն աշոտյան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), կալանք, տնային կալանք, ռուբեն մելիքյան, հակակոռուպցիոն դատարան
Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը` մասնակի բավարարելով քննիչի միջնորդությունը։
«Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ (դատավոր՝ Լևոն Պետրոսյան)՝ քննիչի միջնորդությունը բավարարվեց մասնակի, և քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով»,–«Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մելիքյանը։
Հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ Աշոտյանի բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
ՔԿ-ից հայտնել էին 7 անձանց անունների սկզբանատառերը միայն ՝ նշելով, որ վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։
Ըստ հաղորդագրության՝ Աշոտյանը, այդ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։
Մասնավորապես ՀՀ սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս են բերվել Երևանի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը, դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել Գագիկ Խաչատրյանի և նրա որդու սեփականության ֆոնդ: