Նուռնուս բնակավայրում ավարտվում են ոռոգման ջրի ներտնտեսային ցանցի կառուցման շինաշխատանքները


Նուռնուս բնակավայրում ավարտվում են ոռոգման ջրի ներտնտեսային ցանցի կառուցման շինարարական աշխատանքները։ Անցկացվել է շուրջ 1162 գծամետր երկարությամբ նոր խողովակաշար։ Այս մասին տեղեկացնում են Բյուրեղավանի համայնքապետարանից:


 


Այսօրվա այցի ընթացքում համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը դրական է գնահատել իրականացված աշխատանքների որակը և շեշտել, որ նույն արդյունավետությամբ պետք է շարունակել՝ ծրագիրը նախատեսված ժամկետում ավարտին հասցնելու համար։


 


Նշենք, որ այս նախագիծն իրականացվում է Մասնակցային բյուջետավորման շրջանակներում։

Դիտումների քանակ3

Leave a comment