Իրաքյան նավթ տեղափոխող լցանավերը սկսել են անցնել Հորմուզի նեղուցով․ INA

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրաքյան նավթատարները, որոնք տեղափոխում են հում նավթ, տարանցիկ կերպով անցնում են Հորմուզի նեղուցով։ Նավթի նախարարությունը հետևում է նավերի տեղաշարժին համաշխարհային համակարգերի միջոցով մինչև նրանց բեռը հասնի վերամշակման գործարաններ, այս մասին, ըստ INA-ի, ասել է նախարարության խոսնակ Սալիմ ալ-Ռաքաբին։

Նրա խոսքով՝ նախարարությունը շարունակում է վաճառել հում նավթ՝ օգտագործելով «արտահանման առաքման» մեխանիզմը։ Ալ-Ռաքաբին նաև բացատրել է, որ «նավթատարների անցումը Հորմուզի նեղուցով բեռնվելուց հետո փաստ է, բայց նախարարությունը պատասխանատու չէ դրանց երթուղիների կամ անհրաժեշտ թույլտվությունների ստացման համար»։

Նա պարզաբանել է, որ Նավթի նախարարությունը վաճառում է հում նավթ նավահանգստում, իսկ գնորդը ստանձնում է բեռի տեղափոխման և հետագա օգտագործման պատասխանատվությունը։

Որոշ իրաքյան նավթատարներ տեղափոխում են մեծ քանակությամբ նավթ, որը կարող է հասնել 2 միլիոն բարելի։

Leave a comment