Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

04.08.2026 | 14:50

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձություններին, տնտեսական ցուցանիշներին և Քոչարյանների ընտանիքի հարստությանը։

Ռուբեն Ռուբինյանը, դիմելով Լևոն Քոչարյանին, նշել է, որ վերջինս հավանաբար իրական պատկերը չի տեսել այն ժամանակ, քանի որ «Հայլուրի» տեղեկատվությանն է հավատացել։ Նա նկարագրել է 2008-ի մարտի 1-ի առավոտյան ժամը 6-ի իրադարձությունները. «Առավոտյան ժամը 6-ին Ազատության հրապարակում… մեծ մասը քնած: Հատուկջոկատայինները եկել են, սկսել են բոլորին ծեծել, դուբինկեքով զխկել»։ 

Ռուբինյանը հարցրել է, թե ինչու են քնած մարդկանց վրա հարձակվել և ինչու է ընդդիմությունն այսօրվա ոստիկանական գործողությունները համարում «ցեղասպանություն», իսկ այն ժամանակվա դաժանությունները՝ «նորմալ»։

ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ֆիքսել է պետության պատասխանատվությունը 10 զոհերի համար։ Նա նաև շեշտել է, որ Նիկոլ Փաշինյանն ապօրինի է դատապարտվել, իսկ իր հայրը ձերբակալվել է առանց հիմքերի, և նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի օրոք մեղադրանքը հետ է վերցվել ապացույցների բացակայության պատճառով։ 

«Ձեզնից չէ, Ձեր հորից էին պաշտպանվում»,- ասել է Ռուբինյանը՝ արդարացնելով ցուցարարների ինքնապաշտպանական կոչերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment