Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է ընտրանու ճամբարը, այս մասին հայտնել է ենք «եռագույնների» մամուլի ծառայությունը։
Մադրիդի «Ռեալի» հարձակվողըծնկի վնասվածք է ստացել այն հարվածի ժամանակ, որն ավարտվել է հաղթական գոլով։
Խաղացողի մոտ ախտորոշվել է ջլի վնասվածք, ինչի պատճառով նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը։
Մբապեն վնասվածքը ստացել էր Ազգերի լիգայի A լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ Թուրքիայի դեմ խաղում (1-0): 27-ամյա հարձակվողը 54-րդ րոպեին դարձել էր հանդիպման միակ գոլի հեղինակը։ Ծնկի հետ կապված խնդիրների պատճառով 59-րդ րոպեին փոխարինվել էր։