Ադանայի համար ի՞նչ եք արել, ձեր հայրենասիրութան մոդելը քյաբաբո՞վ է դրսևորվում. Տարոն Չախոյանը՝ Նարեկ Կարապետյանին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Լևոն Քոչարյանը հայտարարում է, որ հպարտանում է, փորձենք հասկանալ՝ ինչի համար է հպարտանում՝ Հոկտեմբերի 27-ի համար է հպարտանում, Մարտի 1-ի համար է հպարտանում, «Պոպլովոկի» զուգարանում Պողոս Պողոսյանի սպանության համար է հպարտանում, քաղաքական հետապնդումների ու սպանությունների համար է հպարտանում, ինչի՞ համար է հպարտանում»,-ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:
Չախոյանը նշեց, որ նույն խմբակցությունից անընդհատ ինչ-որ փորձեր են արվում այս ամբիոնից ՔՊ կուսկացության պատգամավորներին մեղադրել ինչ-ինչ կոռուպցիոն գործարքների մեջ. «Սա հասկանում եք որ պահն է, որ ասում է՝ իրենց աչքի գերանը չեն տեսնում, փորձում են մեր աչքերում փուշ փնտրել: Ձեր կողքին նստած է Լևոն Քոչարյանը, ում հայրը՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման համար, Դատախազությունը 200 միլիոն դոլարի գույք է պահանջում Քոչարյանից, այդ նույն խմբակցության պատամավորները մի օր ձևի համար Քոչարյանին հարց չեն տվել, բա էդ ոնց եղավ, որ նախագահի 400 հազար աշխատավարձով միամիտ դարձավ Աֆրիկայում ոսկու հանքի տեր, Հունաստանում՝ առանձնատան տեր»:
Դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ Չախոյանն ասաց. «Անդրադառնամ մեր վայ հայրենասերներին, այս ամբիոնից հայտարարություն է հնչում, թե Ադանան մեր հայրենիքն է, եթե Ադանան ձեր հայրենիքն է, ձեր հայրենասիրության մոդելը որն է, կամ Ադանայի համար մինչ օրս ինչ եք արել, եթե Ադանան համարում եք ձեր հայրենիքը: Պարոն Կարապետյան, միգուցե պարտադիր ժամկետային զինծառայությո՞ւն եք անցել Ադանայում, ճիշտ է՝ ՀՀ-ում չեք անցել այդ ծառայությունը, կրկնակի հետախուզություններից էլ խուսափում եք, բայց միգուցե Ադանայո՞ւմ եք անցել զինծառայություն: Ադանայում ինչ եք արել, գործարաննե՞ր եք հիմնել, աշխատատեղե՞ր եք ստեղծել, հարկե՞եր եք վճարում, բա ձեր հայրենասիրութան մոդելն ինչով է դրսևորվում, քյաբաբո՞վ, եթե դա այդպես է՝ ես ցավում եմ ձեզ համար: Պարոն Կարապետյան, վաղուց ՀՀ-ում անցել են այն ժամանակները, երբ այդ փուչ հայրենասիրական հայտարարությունների համար մարդկանց ծափահարում են ու հայրենասեր են համարում»: