«Ազատություն». Հայաստանի հետ խաղաղության ուղղությամբ առաջընթացը նոր հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ կայունության, կապակցվածության և տնտեսական համագործակցության համար, Ադրբեջան կատարած այցի ժամանակ պետական Azertac-ին տված հարցազրույցում հայտարարել է Շվեյցարիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը։
«Շվեյցարիան հետաքրքրված է «Միջին միջանցքի» զարգացմամբ»
Թուրքիայի աջակցությամբ զարգացվող «Միջին միջանցքի» նախագծի վերաբերյալ հարցին նախարարը նշել է, որ Ադրբեջանի աշխարհագրական դիրքը երկիրը դարձնում է Արևելքն ու Արևմուտքը կապող կարևոր օղակ։
«Միջին միջանցքը» 2013 թվականին նախաձեռնել են Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Թուրքիան։ Այն Չինաստանն ու Հարավարևելյան Ասիան Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Վրաստանի միջոցով կապում է Եվրոպայի հետ։
Հայ-ադրբեջանական «հուսադրող միջոցառումներ»
Անդրադառնալով հայ-ադրբեջնական կարգավորման գործընթացին՝ Կասիսը ողջունել է առաջընթացը։ Առևտրի, տրանսպորտային կապերի և վստահության ամրապնդմանը միտված այլ միջոցառումների վերականգնումը նա հուսադրող է համարել։
Կասիսն իր խոսքում նշել է, որ առաջիկայում պատրաստվում է նաև Հայաստան այցելել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: