Sputnik Armenia. Բաքուն կրկին պահանջում է ՀՀ Սահմանադրությունից հանել այն հոդվածը, որը «տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ»:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նշել է` «ստացվող ազդանշանները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթաց»։
«Այն բանից հետո, երբ այդ տարածքային պահանջները կհանվեն Սահմանադրությունից, Ադրբեջանը խնդիրներ չի տեսնում վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի դե ֆակտո խաղաղ իրավիճակ», – ասել է նա թուրքական Haber Global հեռուստաալիքին»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: