Նախարար Միրզոյանին մաղթում եմ հաջողություններ իր լավ աշխատանքը շարունակելու և Հայաստանի ժողովրդին ծառայելու գործում. Ուկրաինայի արտաքին գործերի նախարար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Անդրեյ Սիբիհան այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Նախարար Միրզոյանին մաղթում եմ հաջողություններ իր լավ աշխատանքը շարունակելու և Հայաստանի ժողովրդին ծառայելու գործում։ Ես անհամբերությամբ սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների առավել ամրապնդման, երկկողմ երկխոսության խորացման և մեր ավելի լայն տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը խթանելու համար»,- գրել է Սիբիհան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment