Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Նահանգները կրկնապատկել է ԹՐԻՓՓ+ հիմնադրամի ֆինանսավորումը՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոն դոլարի։
Այս մասին հայտնում է HigherGov հարթակը, որը հետևում է ԱՄՆ կառավարության դրամաշնորհներին։ Որոշումը կայացվել է հուլիսի 16-ին, և ֆինանսավորումը նախատեսված է մինչև 2036 թվականի վերջը։
ԹՐԻՓՓ+ հիմնադրամը ստեղծվել է 2026 թվականի հունվարին՝ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրից հետո և հիմնականում նախատեսված է դրա ֆինանսավորման համար։ Հիմնադրամը գլխավորում է Կոնստանտին Սոկոլովը, ով Viva Armenia-ի 20% բաժնեմասի և Հայաստանում այլ ակտիվների պաշտոնական սեփականատերն է։