Ուկրաինան Ռուսաստանի հետ սահմանից մինչև Չեռնիգով քաղաք ձգվող ուղղությամբ արդեն ստեղծել է պաշտպանության վեց գիծ։ Այս մասին, հղում անելով արբանյակային լուսանկարներին, հայտնել է ֆրանսիացի OSINT վերլուծաբան Կլեման Մոլենը։
Նրա գնահատմամբ՝ Կիևն ակտիվորեն ամրապնդում է հյուսիսային ուղղությունը, իսկ Չեռնոբիլի շրջանում շարունակվում է նոր ինժեներական պաշտպանական կառույցների կառուցումը։
Մոլենի խոսքով՝ Բելառուսի հետ սահմանին աշխատանքներն առայժմ կենտրոնացած են անտառային տարածքների մաքրման վրա, ինչը հնարավորություն կտա հետագայում ստեղծել պաշտպանական շարունակական գիծ։
Վերլուծաբանը նաև նշել է, որ քանի որ Բելառուսը պաշտոնապես չի մասնակցում պատերազմին, պաշտպանական ամրաշինական աշխատանքները հնարավոր է իրականացնել անմիջապես պետական սահմանի երկայնքով։