ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անօրինական միգրացիան և էներգետիկան անվանել է Եվրոպայի հիմնական խնդիրները։
«Երկու բան է կործանում Եվրոպան։ Առաջինը ներգաղթն է։ Երկրորդը՝ էներգետիկան», – հայտարարել է Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին և կոչ անելով կանգնեցնել միգրանտների հոսքը։
Որպես էներգետիկայի ոլորտում առկա խնդիրների օրինակ՝ ամերիկացի նախագահը նշել է Մեծ Բրիտանիան, որը, նրա խոսքով, ունի աշխարհի ամենահարուստ էներգիայի աղբյուրներից մեկը՝ Հյուսիսային ծովը, սակայն ինչ-ինչ պատճառներով շարունակում է էներգակիրներ գնել Նորվեգիայից՝ իրեն դատապարտելով «սնանկացման»։
Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ կարողացան լողալով հասնել իսպանական ինքնավար Սեուտա քաղաք, ինչպես նաև ոտքով՝ շրջանցելով քաղաքը Մարոկկոյից բաժանող ալեկոտրիչը։ Մարոկկոյի ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ ինքնավար քաղաքի հետ սահմանը հատելիս զոհվել է 11 մարդ, իսկ Սեուտա ներթափանցել կարողացած անօրինական միգրանտների թիվը կազմել է մոտ 40 հազար։ Իսպանիայի կառավարության տեղեկությամբ՝ Սեուտայի տարածք հասնելու փորձի ընթացքում զոհվել է առնվազն 72 մարդ։