https://arm.sputniknews.ru/20260803/multi-grupi-ashkhatvoghnery-patrastvum-en-pvoghvoc-pakel-ev-mipi-het-handipum-en-pahanjum-105371605.html
«Մուլտի գրուպ»–ի աշխատողները պատրաստվում են փողոց փակել և ՄԻՊ–ի հետ հանդիպում են պահանջում
«Մուլտի գրուպ»–ի աշխատողները պատրաստվում են փողոց փակել և ՄԻՊ–ի հետ հանդիպում են պահանջում
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները պնդում են` ՄԻՊ–ը պետք է խոսի «Մուլտի գրուպ» կոնցեռնի շուրջ ստեղծված իրավիճակի ու աշխատակիցների անգործ մնալու վերաբերյալ։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T15:14+0400
2026-08-03T15:14+0400
2026-08-03T15:14+0400
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Մուլտի գրուպ» կոնցեռնի աշխատակիցները պատրաստվում են կառավարության շենքի հարակից փողոցը փակել, եթե իրենց մոտ որևէ մեկը չիջնի ու հարցերին պատասխան չտա։ Այս մասին կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ծառուկյանին պատկանող Ծաղկաձորի «Մուլտի գրանդ ռեզորթի» «Ռոյալ սքայ» ռեստորանի ղեկավար Արմինե Դավթյանը։ Նա նաև հետաքրքրվում էր, թե այս իրավիճակում ինչու Մարդու իրավունքների պաշտպանը չի հետաքրքրվում խնդրով կամ չի խոսում որևէ հարթակում։ Դավթյանը շեշտեց, որ պաշտպանված չի զգում իրեն ու իր գործընկերներն էլ նույն կարգավիճակում են։ Պնդեց` ՄԻՊ–ը պետք է խոսի «Մուլտի գրուպ» կոնցեռնի շուրջ ստեղծված իրավիճակի ու աշխատակիցների անգործ մնալու վերաբերյալ։ «Իմ հարկերից Դուք էլ եք սնվում։ Ժողովրդավարությունից եք խոսում։ Պահանջում ենք մեր հարցերին պատասխանի մարդու իրավունքների պաշտպանն ու րոպե շուտ գա այստեղ (կառավարության շենքի մոտ-խմբ.) ու փորձի պաշտպանել մեր իրավունքները»,– ասաց «Ռոյալ սքայ» ռեստորանի ղեկավարը Ակցիայի մասնակիցները նաև վանկարկեցին` «ամոթ, ամոթ, ամոթ»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա
Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցները պնդում են` ՄԻՊ–ը պետք է խոսի «Մուլտի գրուպ» կոնցեռնի շուրջ ստեղծված իրավիճակի ու աշխատակիցների անգործ մնալու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Մուլտի գրուպ» կոնցեռնի աշխատակիցները պատրաստվում են կառավարության շենքի հարակից փողոցը փակել, եթե իրենց մոտ որևէ մեկը չիջնի ու հարցերին պատասխան չտա։ Այս մասին կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ծառուկյանին պատկանող Ծաղկաձորի «Մուլտի գրանդ ռեզորթի» «Ռոյալ սքայ» ռեստորանի ղեկավար Արմինե Դավթյանը։
«Մենք սպասում ենք 30 րոպե, եթե որևէ մեկը չիջավ, ուրեմն փակում ենք փողոցը»,– ասաց Դավթյանը։
Նա նաև հետաքրքրվում էր, թե այս իրավիճակում ինչու Մարդու իրավունքների պաշտպանը չի հետաքրքրվում խնդրով կամ չի խոսում որևէ հարթակում։ Դավթյանը շեշտեց, որ պաշտպանված չի զգում իրեն ու իր գործընկերներն էլ նույն կարգավիճակում են։ Պնդեց` ՄԻՊ–ը պետք է խոսի «Մուլտի գրուպ» կոնցեռնի շուրջ ստեղծված իրավիճակի ու աշխատակիցների անգործ մնալու վերաբերյալ։
«Իմ հարկերից Դուք էլ եք սնվում։ Ժողովրդավարությունից եք խոսում։ Պահանջում ենք մեր հարցերին պատասխանի մարդու իրավունքների պաշտպանն ու րոպե շուտ գա այստեղ (կառավարության շենքի մոտ-խմբ.) ու փորձի պաշտպանել մեր իրավունքները»,– ասաց «Ռոյալ սքայ» ռեստորանի ղեկավարը
Ակցիայի մասնակիցները նաև վանկարկեցին` «ամոթ, ամոթ, ամոթ»։