Հասարակություն
25.09.2026 | 15:38
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում Աբովյանի համայնքապետարանում: Տեղեկությունը հաստատում են Կոմիտեից:
«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք։ Մասնավորապես՝ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի ու ևս մեկ պաշտոնատար անձի նկատմամբ»,- հայտնում են կառույցից:
Արաքս Մամուլյան