«Ես, օրինակ, չտեսա, ոչ մի պատգամավոր վկայականը չներկայացրեց»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ բարձրաձայնելով ԱԺ նախագահի ընտրության ընթացքի խախտումները։ Իր պնդմամբ՝ ԱԺ նախագահի ընտրության գործընթացն ԱԺ-ում խախտումով է մեկնարկել։
«Հանձնաժողով է ձևավորվել, որը պետք է ընտրությունը պատշաճ կազմակերպի։ Այս մարդկանց այդ լիազորությունն է տրվել։ Ընդդիմությունից պետք է լինի երեք ներկայացուցիչ․ երեք ներկայացուցիչը չկա, իրենք սկսել են նիստը։ Մի քիչ վռազ են, երևի, մինչև մենք եկել ենք՝ իրենք սկսել էին։ Եթե ես խախտում եմ արել, պիտի արձանագրություն կազմեին, որ այսինչ մարդն ուշացել է․ դա արձանագրված չէ։
Առանց ընդդիմության ներկայացուցիչների շարունակում են գործընթացը։ Ասում եմ՝ ի՞նչ իրավական հիմքով եք որոշել, որ այնտեղ նստած աղջիկները պիտի լինեին… Էն արկղ բացող-փակողն ո՞վ է, կարող է՝ մեկը ձեռքի հետ երկու հատ է բերում՝ գցում, ՔՊ-ն սովոր է, չէ՞, նման բաների, իրենք կանեն, իրենց բնորոշ է կեղծիքը՝ իրենց ներքին՝ ՔՊ-ի ընտրություններն էլ են կեղծել, իրենք ընդունել են, ու իրենց վարչության անդամները փոխվել են»,- ասաց նա։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: