ԱՄՆ-ն պատրաստ է Իրանին հասցնել այնպիսի հարված, որի նմանը չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր․ Հեգսեթ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ զինված ուժերը շարունակում են պատրաստ լինել Իրանի տարածքին հարվածներ հասցնել այնպիսի մակարդակով, որը «չի տեսնվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր», հայտարարել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը։
«Զինված ուժերը պատրաստ էին և մնում են (հարվածելու) այնպիսի մակարդակով, որը չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ (Զենքերը) լիցքավորված են և պատրաստ են օգտագործման», – գրել է Հեգսեթը X-ում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները և Իրանը օգոստոսի 3-ին կսկսեն խաղաղության բանակցությունները։ Թրամփը նաև Truth Social-ում գրել է, որ համաձայնել է չեղարկել հանրապետության վրա նախատեսված խոշոր հարվածը՝ Թեհրանի հետ համաձայնության գալու համար։

Leave a comment