Ինչը որ Նորին Սուրբ Օծությունն Տեր Գարեգին Բ կաթողիկոսը պետք է ասեր 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկին` ԱԺ ամբիոնից, ասել է ընդդիմադիր պատգամավորներին. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, երեկ ԱԺ նիստից հետո ընդդիմադիր պատգամավորները այցելել էին Վեհափառին եւ ստացել նրա օրհնությունը։
Նարեկ Կարապետյանն ասաց, որ Վեհափառի համար կարեւոր է, որպեսզի մեր երկրի գլխավոր քաղաքական մարմինը ստանա իր օրհնությունը։
Բանախոսի հավաստմամբ` իրենք իրենց բոլոր ռեսուրսներով շարունակելու են աջակցել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Իշխանական շրջանակներից ինքը ՀԱԵ մասով եւ կառուցողական մոտեցումներ է տեսնում եւ մտահոգիչ. վերջնական`դրական արդյունքի համար, կարծում է, մեծ աշխատանք է պետք տանել։
Ինչ վերաբերվում է խմբակցության աշխատանքին եւ երեկվանից հետո հնչող քննադատություններին, Նարեկ Կարապետյանը նկատում է` իրենք քաղաքականության մեջ նոր են ու չի գտնում, որ դա բացասական բնութագրիչ չէ, դեռ պետք է որոշ բաներ հասկանան։ Իսկ երեկ իրենց հնչեցրած հարցերը նպատակ ունեն, որը հետագայում պարզ կլինի։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: