Սեուտայում տեղի ունեցած իրադարձություններն ինքանբուխ չէին․ Մարոկկոյի ՆԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աֆրիկյան Միջերկրական ծովի ափին գտնվող իսպանական Սեուտա անկլավում տեղի ունեցած իրադարձությունները ինքնաբուխ չէին. դրանք թվային հարթակների չարամիտ օգտագործման և ապատեղեկատվության նպատակային տարածման հետևանք էին. հաղորդում է «Walaw»-ը՝ հղում անելով Մարոկկոյի ներքին գործերի նախարարության հայտարարությանը։

Նախարարությունը հայտարարել է, որ դրանք ներառում են թվային հարթկաների չարամիտ օգտագործում, մոլորեցնող տեղեկատվության տարածում, մարդկանց թրաֆիքինգի ցանցերի գործունեություն և որոշակի իրավական և վարչական դրույթների սխալ մեկնաբանություն, որոնք ենթադրում էին, որ նրանք կարող են հեշտությամբ մուտք գործել եվրոպական տարածք՝ առանց իրավական հետևանքների։

Հուլիսի վերջին Մարոկկոյից հազարավոր միգրանտներ անօրինական կերպով մուտք են գործել Հյուսիսային Աֆրիկայի իսպանական ինքնավար Սեուտա քաղաք՝ ԵՄ-ի և Աֆրիկայի միջև երկու ցամաքային սահմաններից մեկը։

Leave a comment