https://arm.sputniknews.ru/20260803/rusneri-hvosqy-krkin-aktivacnum-e-shukan-inch-e-katarvum-erevani-ansharzh-gujqi-volvortum-105266433.html
Ռուսների հոսքը կրկին ակտիվացնո՞ւմ է շուկան. ինչ է կատարվում Երևանի անշարժ գույքի ոլորտում
Ռուսների հոսքը կրկին ակտիվացնո՞ւմ է շուկան. ինչ է կատարվում Երևանի անշարժ գույքի ոլորտում
Sputnik Արմենիա
Անշարժ գույքի շուկայի մասնագետը նշում է, որ եկամտահարկի վերադարձի ծրագրի դադարեցումից հետո կառուցապատողները փոխել են իրենց վաճառքի քաղաքականությունը։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T08:55+0400
2026-08-03T08:55+0400
2026-08-03T09:05+0400
եկամտահարկ
բնակարան
բնակարանաշինություն
հայաստան
երևան
վաճառք
վարձակալություն
ռուսաստան
անդրանիկ հարությունով
անշարժ գույք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/06/39448866_0:87:1600:988_1920x0_80_0_0_b681fb2d9997252ac429f77f9920a411.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի անշարժ գույքի շուկայում վերջին ամիսներին կրկին ակտիվություն է նկատվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց անշարժ գույքի շուկայի մասնագետ Անդրանիկ Հարությունովը։Երևանի կենտրոնում, ըստ մասնագետի, բնակարանները հիմնականում ձեռք են բերվում ներդրումային նպատակով՝ հետագայում վարձակալության հանձնելու համար։Նման հետաքրքրություն արդեն նկատվում է նաև Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Դավթաշեն վարչական շրջաններում։ Մինչդեռ սեփական բնակության համար գնորդներն առավել հաճախ ընտրում են Նոր Նորքը, Մալաթիա-Սեբաստիան և այն վարչական շրջանները, որտեղ ակտիվ բնակարանաշինություն է իրականացվում։Անդրադառնալով վերջին մի քանի ամիսներին առուվաճառքի և վարձակալության գների աճին` Հարությունովը նշեց, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, անշարժ գույքի արժեքը միջինում տարեկան աճում է 5-10, իսկ առանձին դեպքերում՝ մինչև 15 տոկոսով։Նրա խոսքով` Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է մեծանալ, և դրա վրա ազդում են միանգամից մի քանի գործոններ՝ զբոսաշրջության կայուն աճը, տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի՝ որպես ներդրումային ուղղության գրավչության բարձրացումը։Ադրբեջանի և Թուրքիայի քանի՞ քաղաքացի է գույք ձեռք բերել ՀայաստանումՄասնագետի խոսքով՝ օտարերկրյա գնորդների մեջ ամենամեծ մասնաբաժինը շարունակում են կազմել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները։ Ռուսական մամուլում հրապարակումներ կան, ըստ որոնց՝ 2026 թվականի ցուցանիշները մոտենում են 2022 թվականի մակարդակին, իսկ սեպտեմբերին նույնիսկ սպասվում է բնակարանների վաճառքի ու վարձակալության պահանջարկի աճ։Սակայն նման գնահատականները, նրա խոսքով, հիմնականում հիմնված են ոչ թե պաշտոնական վիճակագրության, այլ առանձին գործակալների կարծիքների վրա։Ռիելթորը հիշեցնում է, որ 2022 թվականին`ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, իրավիճակը բոլորովին այլ էր. կարճ ժամանակում մեծաթիվ մարդիկ տեղափոխվում էին Հայաստան, իսկ սահմանային անցակետերում երկար հերթեր էին գոյանում։ Այժմ նման պատկեր չկա։ Այս ամենից բացի, 2022 թվականին հիմնական պահանջարկը վարձակալության շուկայում էր, իսկ այժմ ավելի նկատելի է ներդրումային նպատակով բնակարանների ձեռքբերումը։«Մարդիկ գալիս են, ներդրում են անում, գույք են գնում։ Հայաստանի շուկան ավելի գրավիչ է դառնում ոչ միայն ներքին սպառման, այլ նաև արտաքին աշխարհի գնորդների համար»,– ասաց նա։Անշարժ գույքի շուկան հարմարվել է եկամտահարկի վերադարձի ծրագրի ավարտինԱնդրանիկ Հարությունովը նշում է, որ եկամտահարկի վերադարձի ծրագրի դադարեցումից հետո կառուցապատողները փոխել են իրենց վաճառքի քաղաքականությունը։Եթե նախկինում առավել հաճախ առաջարկվում էր 2-3 տարվա տարաժամկետ վճարում, ապա այժմ շատ ընկերություններ արդեն առաջարկում են 5-10 տարվա փուլային վճարման տարբերակներ։ Նրա գնահատմամբ՝ հենց այս փոփոխությունն է թույլ տվել պահպանել պահանջարկը։ Վերջին շրջանում շուկայում շրջանառվում են կանխատեսումներ, թե աշնանը բնակարանների գները կարող են կրկին բարձրանալ։ Հարությունովը, սակայն, շեշտում է, որ դա հնարավոր է միայն որոշակի սցենարների դեպքում։ Դրանցից մեկը` եթե Ռուսաստանի Դաշնությունում նոր զարգացումներ լինեն, օրինակ՝ նոր մոբիլիզացիա, և դրա հետևանքով մարդկանց հոսքը դեպի Հայաստան մեծանա։Մասնագետի խոսքով` անշարժ գույքի շուկան կարող է շարունակել թանկանալ նաև զբոսաշրջության աճի պահպանման դեպքում։ՀՀ անշարժ գույքի շուկայում բավականին լավ վիճակ է. ԿԲ նախագահը` վաճառքի մասին
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/06/39448866_38:0:1462:1068_1920x0_80_0_0_eafe4cf183e277dad6e8d0d98dd624e9.jpg.webp
եկամտահարկ, բնակարան, բնակարանաշինություն, հայաստան, երևան, վաճառք, վարձակալություն, ռուսաստան, անդրանիկ հարությունով, անշարժ գույք
եկամտահարկ, բնակարան, բնակարանաշինություն, հայաստան, երևան, վաճառք, վարձակալություն, ռուսաստան, անդրանիկ հարությունով, անշարժ գույք
Անշարժ գույքի շուկայի մասնագետը նշում է, որ եկամտահարկի վերադարձի ծրագրի դադարեցումից հետո կառուցապատողները փոխել են իրենց վաճառքի քաղաքականությունը։
«Կադաստրի կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ Երևանի առաջնային շուկայում գրեթե կրկնակի աճ կա նախորդ տարվա համեմատ։ Երկրորդային շուկայում նույնպես գործարքների քանակն աճել է»,– նշեց Հարությունովը։
Երևանի կենտրոնում, ըստ մասնագետի, բնակարանները հիմնականում ձեռք են բերվում ներդրումային նպատակով՝ հետագայում վարձակալության հանձնելու համար։
Նման հետաքրքրություն արդեն նկատվում է նաև Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Դավթաշեն վարչական շրջաններում։ Մինչդեռ սեփական բնակության համար գնորդներն առավել հաճախ ընտրում են Նոր Նորքը, Մալաթիա-Սեբաստիան և այն վարչական շրջանները, որտեղ ակտիվ բնակարանաշինություն է իրականացվում։
Անդրադառնալով վերջին մի քանի ամիսներին առուվաճառքի և վարձակալության գների աճին` Հարությունովը նշեց, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, անշարժ գույքի արժեքը միջինում տարեկան աճում է 5-10, իսկ առանձին դեպքերում՝ մինչև 15 տոկոսով։
Նրա խոսքով` Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է մեծանալ, և դրա վրա ազդում են միանգամից մի քանի գործոններ՝ զբոսաշրջության կայուն աճը, տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի՝ որպես ներդրումային ուղղության գրավչության բարձրացումը։
Մասնագետի խոսքով՝ օտարերկրյա գնորդների մեջ ամենամեծ մասնաբաժինը շարունակում են կազմել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները։
Ռուսական մամուլում հրապարակումներ կան, ըստ որոնց՝ 2026 թվականի ցուցանիշները մոտենում են 2022 թվականի մակարդակին, իսկ սեպտեմբերին նույնիսկ սպասվում է բնակարանների վաճառքի ու վարձակալության պահանջարկի աճ։
Սակայն նման գնահատականները, նրա խոսքով, հիմնականում հիմնված են ոչ թե պաշտոնական վիճակագրության, այլ առանձին գործակալների կարծիքների վրա։
«Շուկայում հատկապես Ռուսաստանի քաղաքացիների հետաքրքրությունն աճել է, սակայն 2022 թվականի իրավիճակի հետ ուղիղ համեմատություններ անել դեռ վաղ է։ Կոնկրետ պաշտոնական վիճակագրություն այս պահին չունենք։ Հարցումներ շատ կան, հետաքրքրություն կա, բայց 2022 թվականի հետ ուղիղ համեմատություն անել չի կարելի», -ասաց Հարությունովը։
Ռիելթորը հիշեցնում է, որ 2022 թվականին`ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, իրավիճակը բոլորովին այլ էր. կարճ ժամանակում մեծաթիվ մարդիկ տեղափոխվում էին Հայաստան, իսկ սահմանային անցակետերում երկար հերթեր էին գոյանում։ Այժմ նման պատկեր չկա։ Այս ամենից բացի, 2022 թվականին հիմնական պահանջարկը վարձակալության շուկայում էր, իսկ այժմ ավելի նկատելի է ներդրումային նպատակով բնակարանների ձեռքբերումը։
«Մարդիկ գալիս են, ներդրում են անում, գույք են գնում։ Հայաստանի շուկան ավելի գրավիչ է դառնում ոչ միայն ներքին սպառման, այլ նաև արտաքին աշխարհի գնորդների համար»,– ասաց նա։
Անշարժ գույքի շուկան հարմարվել է եկամտահարկի վերադարձի ծրագրի ավարտին
Անդրանիկ Հարությունովը նշում է, որ եկամտահարկի վերադարձի ծրագրի դադարեցումից հետո կառուցապատողները փոխել են իրենց վաճառքի քաղաքականությունը։
Եթե նախկինում առավել հաճախ առաջարկվում էր 2-3 տարվա տարաժամկետ վճարում, ապա այժմ շատ ընկերություններ արդեն առաջարկում են 5-10 տարվա փուլային վճարման տարբերակներ։ Նրա գնահատմամբ՝ հենց այս փոփոխությունն է թույլ տվել պահպանել պահանջարկը։ Վերջին շրջանում շուկայում շրջանառվում են կանխատեսումներ, թե աշնանը բնակարանների գները կարող են կրկին բարձրանալ։ Հարությունովը, սակայն, շեշտում է, որ դա հնարավոր է միայն որոշակի սցենարների դեպքում։ Դրանցից մեկը` եթե Ռուսաստանի Դաշնությունում նոր զարգացումներ լինեն, օրինակ՝ նոր մոբիլիզացիա, և դրա հետևանքով մարդկանց հոսքը դեպի Հայաստան մեծանա։Մասնագետի խոսքով` անշարժ գույքի շուկան կարող է շարունակել թանկանալ նաև զբոսաշրջության աճի պահպանման դեպքում։