Նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը․ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի առաջին կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 14-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է Ոստիկանության Արագածոտնի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

 

Արփինե Սարգսյանն, անդրադառնալով հանցավորության շարժընթացին, հանձնարարել է ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ՝ շեշտելով, որ նման ցանկացած դրսևորում պետք է արժանանա ոստիկանության արագ, համարժեք և անզիջում հակազդմանը։

 

Նախարար Սարգսյանը հանձնարարել է նաև հետևողական պայքար իրականացնել տնտեսական բնույթի հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման և կանխարգելման ուղղությամբ՝ մասնավորապես ակտիվացնելով հանքարդյունաբերության ոլորտում վերահսկողությունը։

 

Նախարար Սարգսյանը կարևորել է համայնքներում պարեկների ակտիվ ներկայությունը, ընդգծել, որ կանխարգելիչ ծառայությունը պետք է լինի առավել տեսանելի և հասանելի նաև բակային տարածքներում։ Նա հանձնարարել է հանգստի սեզոնի ընթացքում ուժեղացնել ծառայությունը և մշտական վերահսկողություն ապահովել հանգստյան գոտիներում։

Leave a comment