Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը

Քաղաքականություն

24.09.2026 | 10:02

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության զարգացումը, երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցերը։ Փաշինյանի՝ Նյու Յորք այցը ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով պաշտոնապես հայտարարված էր սեպտեմբերի 22-25-ի համար։

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Վարչապետ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը զարգանում է հաջողությամբ, համատեղ ծրագրեր են իրականցվում տարբեր ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Leave a comment