Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը կղեկավարի Դավիթ Համբարյանը։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Դավիթ Համբարյանը։
«Ռուբեն Ռուբինյանից առաջարկ եմ ստացել, և համապատասխան ընթացակարգերից հետո, ենթադրաբար, տեղեկությունը կհաստատվի, ու կգլխավորեմ Ազգային ժողովի աշխատակազմը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Համբարյանը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նորընտիր ԱԺ-ի նախագահի թեկնածուն է։
Դավիթ Համբարյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալների պաշտոնները։