ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը անդրադարձել է Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված «խաղաղությանը»։
«Նստած էին Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը, ԱՄՆ նախագահն էլ՝ մեջտեղում։ Եվ Թրամփը խնդրեց երկուսին միմյանց ձեռք սեղմել։ Ապա վերցրեց նրանց ձեռքերն ու դրեց իրար վրա՝ ասես ֆուտբոլի մարզիչ լիներ, որ ասաց՝ «Հիմա պետք է թիմ լինել»»,- ասել է դեսպանորդը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կազմակերպված քննարկմանը։
Ըստ նրա՝ «սա աներևակայելի, էպիկ պահ էր»։