Հայր Ասողիկ Կարապետյան․ «Էլ առավել համոզվեցի՝ հզոր ու հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է հակաեկեղեցական զեկույցին։  

Ծանոթանալով այդ հակաեկեղեցական զեկույցին՝ հոգևորականը շեշտել է, որ այն միայն ավելի է ամրապնդել իր համոզմունքը Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաքելության անսասանության հարցում։  

«Տեսա, կարդացի, էլ առավել համոզվեցի՝ հզոր ու հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին, քաջարի ու մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը»,- գրել է Հայր Ասողիկը՝ հավելելով․ «Թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական»։  

Հայր Ասողիկ Կարապետյանի այս հայտարարությունը հաջորդում է Եկեղեցու դեմ իրականացվող քարոզչական արշավին և հակաեկեղեցական զեկույցի հրապարակմանը, որով փորձ է արվում թիրախավորել հոգևոր դասին ու Մայր Աթոռի գործունեությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment