«Ամենակարևորն ու առաջնայինը խոստանում ենք չնահանջել, հետ չկանգնել մեր պայքարից, այն, ինչով զբաղվում ենք արդեն երկար տարիներ՝ չնայած բոլոր ճնշումներին, հալածանքներին և մնացած այն ամենին, ինչ տարիներ շարունակ տեսել ենք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմության հետագա անելիքներին և առաջնահերթություններին։
Պատգամավորը շեշտեց, որ անձամբ իր համար սկզբունքային է չընկրկել և չհրաժարվել որդեգրած պայքարից։
«Ես իմ մասով առաջին հերթին խոստանում եմ հետ չկանգնել այս ամեն ինչից, չընկրկել, տեղի չտալ։ Սա է իմ համոզմունքը, և վստահ եմ, որ մեր գործընկերներն էլ նույն տրամադրվածությունն ունեն»,- նշեց նա։
Անդրադառնալով ընդդիմության նպատակներին՝ Քոչարյանը նկատեց, որ վերջնական արդյունքը կախված է ոչ միայն իրենց աշխատանքից, այլև բազմաթիվ այլ հանգամանքներից։
«Եթե մենք խոսում ենք մեր վերջնական ու հիմնական նպատակից, սա շատ տարբեր գործոններից է կախված՝ թե մեզնից, մեր լավ աշխատանքից, թե շատ այլ գործոններից, որոնք միշտ չէ, որ մեզնից են կախված լինում»։,- նշեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ պատասխանատվությունը մեծ է։
Խոսելով հանրության սպասելիքների մասին՝ Քոչարյանը նշեց, որ հասկանում է ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների պահանջները։
«Գիտեք, կան տեղեր, երբ ես շատ լավ հասկանում եմ մեր ընդդիմադիր զանգվածին, ովքեր մեզնից պահանջ ունեն։ Սա շատ բնական է և ընդունելի է։ Ուղղակի ամեն տեղ չէ, որ այն, ինչ իրենք համարում են հնարավոր, իսկապես հնարավոր է լինում»,- ասաց նա՝ հավելելով, որ հնարավորության դեպքում երբեք չեն հապաղի ավելի արագ լուծումներ տալու հարցում։ գործոններից և հանգամանքներից»,- ընդգծեց պատգամավորը։
Լևոն Քոչարյանը նաև անդրադարձավ Հայ առաքելական եկեղեցու շուրջ զարգացումներին՝ նշելով, որ այդ հարցը եղել և մնում է իրենց առաջնահերթություններից մեկը։