Պատգամավորները երդվեցին. ընդդիմադիր խմբակցության պատգամավորները երդման տեքստի ընթերցման ժամանակ ոտքի չկանգնեցին


Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքներին անցնելուց առաջ նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կյնազ Հասանովը ընթերցեց պատգամավորների երդման տեքստը, որը փոխվել էր ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանի ավարտին:


«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:


Փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- նշված է տեքստում:


«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները երդման տեքստի ընթերցման ժամանակ ոտքի չկանգնեցին:

Leave a comment