Ամեն բան պետք է անել մեր երկրին վերահաս փորձությունների ու մարտահրավերների հաղթահարման համար. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ:
Ամեն բան պետք է անել մեր երկրին վերահաս փորձությունների, ու մարտահրավերների հաղթահարման համար:

Խորհրդարանական ընդդիմությանը մաղթում եմ առողջ միտք, Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերի հստակ գիտակցում, մեր քաղաքացիների բազում հոգսերի ու խնդիրների նկատմամբ հետևողական աշխատանք, քաղաքական պայքարի անկոտրում ոգի, սկզբունքայնություն, միասնականություն և իշխանափոխության հասնելու քաղաքական կամք:

Հ.Գ.
Վստահ չեմ, որ 9-րդ գումարման խորհրդարանը կգործի իր սահմանադրական ողջ ժամկետով: Հակված եմ կարծելու, որ այն կունենա 6-րդ գումարման ԱԺ գործունեության նման հակիրճ ու բազմազան պատմություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment