Նորընտիր Ազգային ժողովը սկսել է աշխատանքը. ներկա է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը

Նորընտիր Ազգային ժողովը սկսել է աշխատանքը. ներկա է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 2-ին մեկնարկում է Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը:

Նորընտիր խորհրդարանում կան ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր պատգամավորներ, որոնք բոլորն այսօր երդմամբ կստանձնեն մանդատները:

Արդեն ԱԺ են ժամանել բոլոր 3 ուժերի պատգամավորները, ժամանել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նիստը վարում է ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։

«Իմ տարիքը նաև հնարավորություն է տալիս մի մեծ խնդրանքով դիմել ձեզ․ ես խնդրում և հորդորում եմ դիմադիր և ընդդիմադիր իմ բոլոր քույր և եղբայր պատգամավորներին՝ եկեք լինենք միասնական, մի կողմ թողնենք բոլոր տարաձայնությունները, հավաքվենք մեր պետության և կառավարության շուրջը, անենք ամեն ինչ, որ մեր երկիրն ընթանա ճիշտ զարգացման ուղիով»,-իր խոսքում ասել է Հասանովը:

Leave a comment