Եթե համալսարանը հրաժարվում է նման մասնագետից, ապա դա պարզապես կադրային փոփոխություն չէ

Եթե համալսարանը հրաժարվում է նման մասնագետից, ապա դա պարզապես կադրային փոփոխություն չէ

Կրթական համակարգի իրական արժեքը շենքերով կամ պաշտոններով չի չափվում։ Այն չափվում է մարդկանցով, ովքեր տասնամյակներ շարունակ իրենց գիտելիքն ու փորձը փոխանցել են սերունդներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

«Գագիկ Ղազինյանը հենց այդ մարդկանցից է։ Ավելի քան չորս տասնամյակ նա դասավանդել է Երևանի պետական համալսարանում, ղեկավարել իրավագիտության ֆակուլտետը, պատրաստել հազարավոր իրավաբաններ, որոնցից շատերն այսօր դատավորներ են, փաստաբաններ, դատախազներ, գիտնականներ և պետական համակարգի պատասխանատու պաշտոնյաներ։ Նրա մասնագիտական և մանկավարժական ներդրումը բազմիցս գնահատվել է հենց ԵՊՀ-ի կողմից, որտեղ նրան բնութագրել են որպես իրավաբանական կրթության հիմնասյուներից մեկին, որի դասախոսությունները ձևավորել են ոչ միայն գիտելիք, այլև մասնագիտական արժանապատվություն և պատասխանատվություն։

Եթե համալսարանը հրաժարվում է նման փորձառություն ունեցող մասնագետից, ապա դա պարզապես կադրային փոփոխություն չէ։ Դա նաև հարց է, թե որքանով ենք մենք գնահատում գիտելիքը, փորձը և այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են սերունդներ կրթելուն։

Համալսարանը կարող է գտնել նոր դասախոսներ, բայց տասնամյակներով ձևավորված դպրոց, հեղինակություն և փորձ ստեղծելը տարիների, երբեմն՝ ամբողջ կյանքի աշխատանք է»,- գրել է նա։

Leave a comment