ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը հասարակության ուշադրությունը հրավիրում է մի ամոթալի փաստի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստի վրա։
Նրա խոսքով, հաջորդ շաբաթ ազգովի գետինն ենք մտնելու էլի Փաշինյանի պատճառով։
«Օգոստոսի 7-ին Էջմածնի դատարանում Փաշինյանը փորձում է դատել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ես չեմ էլ պատկերացնում, թե դա ոնց է տեղի ունենալու, մղձավանջ է, կոշմար, բայց մենք դրա մեջ ապրում ենք 2020-ից»,-ասաց նա՝ ավելացնելով, որ օգոստոսի 7-ին ժամը 4-ին լինելու է դատարանի բակում։