Հայկ Մամիջանյանը կոչ է անում օգոստոսի 7-ին հավաքվել Էջմիածնի դատարանի մոտ՝ ի պաշտպանություն Վեհափառի

ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 16:00-ին, ներկա է լինելու Էջմիածնի դատարանի մոտ, որտեղ նշանակված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ դատական նիստը։

Մամիջանյանի խոսքով՝ տեղի ունեցողը ազգային ամոթ է, և դրա պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանինն է։

«Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես են Վեհափառ Հայրապետն ու եպիսկոպոսները մտնելու դատարան, որտեղ դատավորը նրանց դիմելու է աշխարհիկ անուններով, հրահանգելու է՝ «նստեք», «կանգնեք»։ Սա մի պատկեր է, որը չեմ կարող նույնիսկ պատկերացնել»,- ասել է նա։

Մամիջանյանը քաղաքացիներին կոչ է արել օգոստոսի 7-ին լինել դատարանի մոտ՝ իրենց աջակցությունն ու հարգանքը հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն․

«Օգոստոսի 7-ին ես լինելու եմ դատարանի մոտ՝ իմ զորակցությունն ու հարգանքը հայտնելու Հայոց Հայրապետին և մեր եկեղեցուն»։

Aysor.am

Leave a comment