Նաև Հայաստանի գործարարներ միլիարդավոր դոլարների վնասներ են կրել Wildberries-ի տնօրեն

https://arm.sputniknews.ru/20260731/naev-hajastani-gvortsararner-miliardavvor-dvolarneri-vnasner-en-krel-wildberries-i-tnoren-105287735.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105209953_0:0:2732:2048_1920x0_80_0_0_8598c11b57cccb661b9e3148fddb1b1f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գործարար, ռուսաստան, վայլդբերիզ (wildberries)

հայաստան, գործարար, ռուսաստան, վայլդբերիզ (wildberries)

Բաժանորդագրվել

Շուրջ երկու հազար մարդ ամեն օր Wildberries-ում ապահովում է հակահրդեհային անվտանգությունը բոլոր պահեստներում։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Wildberries-ն ամեն օր ուժեղացնում է իր պահեստների պաշտպանությունը, ընկերության օբյեկտները հագեցած են անհրաժեշտ ամեն ինչով, սեփական հակահրդեհային բրիգադներ ունեն։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտարարել է մարքեթփլեյսի հիմնադիր Տատյանա Կիմը։

Վերջին շրջանում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներին են ենթարկվել ընկերության մի շարք լոգիստիկ կենտրոններ։ Մարքեթփլեյսը տուժած ձեռնարկատերերին աջակցելու նախաձեռնություններ է իրականացնում։ Բացի այդ, նրանց համար աջակցության միջոցներ մշակելու հանձնարարական է տվել ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Դրանով կզբաղվեն էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունը և Դաշնային հարկային ծառայությունը՝ Կենտրոնական բանկի ու ձեռնարկատերերի միավորումների հետ համատեղ։

«Մեր պահեստները հագեցած են պաշտպանության բոլոր հասանելի միջոցներով։ Հարձակումների առաջին իսկ օրվանից մենք ամեն օր ուժեղացնում և ամրապնդում ենք պաշտպանության գիծը՝ օգտագործելով նաև ինժեներական լուծումներ։ Հասկանալի պատճառներով մանրամասներ չեմ բացահայտի, բայց վստահ եղեք՝ մենք ամեն օր արդիականացնում ենք պաշտպանական համակարգերը»,-ասել է Կիմը։

Նա նաև հայտնել է, որ 2024 թվականից Wildberries-ն ամբողջությամբ վերափոխել է պահեստների աշխատանքը հակահրդեհային անվտանգության ոլորտում։

«Այս երկու տարվա ընթացքում մենք կազմակերպել ենք սեփական հակահրդեհային բրիգադներ, բոլոր օբյեկտները հագեցրել ենք հրդեհաշիջման ամենաժամանակակից համակարգերով, արտադրում ենք սեփական համալրող մասերը և կանոնավոր կերպով անձնակազմի հետ անցկացնում ենք տարհանման վարժանքներ»,-ընդգծել է Կիմը։

Wildberries-ի հիմնադիրն Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները Wildberries-ի պահեստների վրա անվանել է ահաբեկչական ակտ։

Նրա խոսքով՝ մարքեթփլեյսի ծառայություններից օգտվում է Ռուսաստանի գրեթե յուրաքանչյուր բնակիչ, ինչպես նաև այլ երկրներում, մարքեթփլեյսի էկոհամակարգում բիզնես են վարում Հայաստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Չինաստանից մարդիկ, որոնք նույնպես միլիարդավոր կորուստներ են կրել։

«Ուստի մեզ հասցված հարվածները հարվածներ են միաժամանակ տասը երկրներից հարյուր միլիոնավոր մարդկանց»,-ընդգծել է Կիմը։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը կանոնավոր կերպով գնդակոծում և տարբեր եղանակներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, հարձակվում են ՌԴ տարածքի վրա։

Leave a comment