ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում․
-
Արձակ -
Դրամատուրգիա -
Մանկապատանեկան գրականություն -
Պոեզիա
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն:
Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգև 400․000-ական դրամ (ներառյալ հարկերը):
Փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգերում դիմել չեն կարող: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է երբևէ հրատարակված և հրապարակված չլինեն (էլեկտրոնային մամուլում, սոցիալական հարթակներում, միջոցառումների ժամանակ կազմակերպված ընթերցումներում): Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։
Մրցույթին պետք է ներկայացնել՝
«Արձակ» անվանակարգում
-
կամ 2 պատմվածք -
կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ):
«Դրամատուրգիա» անվանակարգում
1 պիես (ծավալն էական չէ)
«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում
-
կամ 2 հեքիաթ -
կամ 2 պատմվածք -
կամ 2 պատկերազարդ պատմություն -
կամ 10 բանաստեղծություն -
կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ):
«Պոեզիա» անվանակարգում
10 բանաստեղծություն
Գործերը ժյուրիի գնահատմանն են ներկայացվելու ԱՆԱՆՈՒՆ։
Այն ստեղծագործությունները, որոնք կպարունակեն հեղինակի վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի տեղեկություն, չեն դիտարկվի: Եթե տեքստը գնահատման ներկայացվի ժյուրիի անդամներին, և ընթերցման փուլում վերջինները նկատեն նույնականացման փորձ, ապա հայտը կչեղարկվի:
Մասնագիտական ժյուրիի կազմում են.
«Արձակ» անվանակարգ
-
Աննա Դավթյան -
Արքմենիկ Նիկողոսյան -
Հովհաննես Երանյան -
Սարգիս Հովսեփյան
«Դրամատուրգիա» անվանակարգ
-
Անահիտ Արամունի Քեշիշյան -
Դավիթ Խալաթյան -
Նարինե Գրիգորյան -
Սաթէ Խաչատրյան
«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ
-
Անի Հովնանյան -
Երազիկ Գրիգորյան -
Սաբեթ Հովհաննիսյան -
Վարդուհի Բալոյան
«Պոեզիա» անվանակարգ
-
Ալվարդ Սեմերջյան -
Կարեն Անտաշյան -
Հասմիկ Սիմոնյան -
Ներսես Աթաբեկյան
Հայտերի գնահատման չափանիշները.
-
«Արձակ» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, դիպաշարի կառուցումը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը: -
«Դրամատուրգիա» անվանակարգ՝ ձևն ու բովանդակությունը, կառուցումը, լեզուն և ոճը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը: -
«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ՝ գրավիչ և հագեցած սյուժեն, տեքստի համապատասխանությունը թիրախային խմբի հետաքրքրություններին, բովանդակության ուսանելիությունը, կառուցվածքը, շարադրանքի դյուրըմբռնելիությունը, ոճը: -
«Պոեզիա» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, ազդեցության աստիճանը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:
Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին word ձևաչափով (բոլոր գործերը՝ մեկ ֆայլում): «Թեմա» տողում պետք է նշել անուն-ազգանունը և անվանակարգը (օրինակ՝ Հովհաննես Գրիգորյան, «Պոեզիա» անվանակարգ): Նամակի դաշտում գրել հեռախոսահամար։
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թ. օգոստոսի 10։
Մրցութային կարգի պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։
Հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 6-ին՝ գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի փակման արարողության ժամանակ։
Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 4-6-ը Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Այս տարի փառատոնի գլխավոր թեման լեզուն է, որը ստեղծում է ոչ թե սահմաններ, այլ կամուրջներ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ: Կազմակերպիչներն են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը:
Դիտումների քանակ2