Նաուրուն պաշտոնապես հայտարարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը չեղարկելու մասին

Քաղաքականություն

31.07.2026 | 20:23

Նաուրուի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հայտարարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը չեղարկելու մասին:

«Նաուրուի Հանրապետության կառավարությունը հայտարարում է Հարավային Օսիայի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության՝ որպես անկախ պետություններ ճանաչումը հետ կանչելու մասին։ Նաուրուի Հանրապետությունն անհապաղ դադարեցնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ: Համապատասխան կողմերը պաշտոնապես կտեղեկացվեն դիվանագիտական ​​ուղիներով»,- ասվում է տարածված հայտարարությունում։

Հուլիսի 29-ին հայտնի էր դարձել, որ Նաուրուն խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն այս որոշումը որակել է որպես միջազգային իրավունքի սկզբունքների նկատմամբ հարգանքի նշան և հայտարարել, որ Թբիլիսին պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Նաուրուի հետ և ամրապնդել երկկողմ համագործակցությունը՝ հիմնվելով ընդհանուր շահերի վրա։

«Այս որոշումը ևս մեկ անգամ հաստատում է, որ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքն ու պահպանումն առողջ միջազգային հարաբերությունների հիմքն են»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment