Ադրբեջանի ԶՈՒ դիրքի ընդլայնումը Սյունիքում՝ ՀՀ օկուպացված տարածքում. Դավիթ Գալստյան

Ռազմական լրագրող Դավիթ Գալստյանը գրում է.

«Ադրբեջանի ԶՈՒ դիրքի ընդլայնումը Սյունիքում՝ ՀՀ օկուպացված տարածքում

2021 թ․ ներխուժումից հետո տեղակայված դիրքը գտնվում ա Այլախ լճից հարավ՝ ՀՀ տարածքի խորքում՝ մոտ 1,4 կմ (ըստ Google-ի)։

Սա հաստատվում ա նաև ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզի հետ համադրման արդյունքում (մասշտաբը՝ 1:100 000)։

Անգամ «սահմանազատման / սահմանագծման» իրականացումից հետո էս տարածքի պատկանելությունը չի փոխվելու. այն մնալու է ՀՀ-ին։

Այսինքն՝ Ադրբեջանը ինժեներական աշխատանքներ ա իրականացրել՝ հստակ գիտակցելով, որ գործում ա Հայաստանի տարածքում։

Վերջի ամրաշինական աշխատանքների հիմնական ծավալն իրականացվել ա 2025 թ. հուլիս-օգոստոս ամիսներին։ Բայց, դատելով արբանյակային լուսանկարներից, դիրքի ամրապնդումը շարունակվել ա նաև դրանից հետո։

Էս ամենը տեղի ա ունեցել էն ֆոնին, որ դեռևս 2024 թ մայիսին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն իրականացնել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1975–1976 թթ. քարտեզների հիման վրա։

Հարց. Ինչի՞ ա Ադրբեջանն ամրապնդում / ընդլայնում մի դիրք, որտեղից, բանակցությունների (պաշտոնական) տրամաբանության համաձայն, պետք ա «շուտով» հետ քաշվի»։

Leave a comment