2026թ. հունվար-հունիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 310,787 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5․5% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9․1%-ով և կազմել 241,454 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4․3%-ով և կազմել 337,174 դրամ։
Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։