Փաստաբան Տաթևիկ Սողոյանի ֆեյսբուքյան գրառումը
2 շաբաթ է անցել, բայց Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բերված և անհապաղ քննության ենթակա բողոքը դեռևս վերաքննիչ դատարանի որևէ դատավորի չի մակագրվել:
Պատճառը` այն նույն դատավորի` Մանվել Շահվերդյանի «փայլուն» աշխատանքն է, որի պատճառով գործի նյութերը օրենքով սահմանված կարգով չեն փոխանցվել վերաքննիչ դատարան:
Այն նույն դատավորի, ում որոշմամբ 13 տարեկան աղջիկ երեխան զրկված է մոր հետ շփվելու իրավունքից:
Արդեն համապատասխան գրությամբ դիմել ենք դատարանի նախագահին պարզաբանելու այս անհարկի ձգձգումը: Անհրաժեշտության դեպքում կդիմենք նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)