Վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները


Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակում է ընդլայնվել։ Այս մասին տեղեկացնում են դեսպանությունից:


 


«Մասնավորապես հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները, նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։


 


Հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցում։ Հայկական բարձրորակ ձկնարտադրանքն ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։


 


ՀՀ դեսպանությունը շարունակելու է հետևողական աշխատանքը՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և հայաստանյան արտադրողների համար վրացական շուկայում նոր հնարավորությունների ստեղծմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումների քանակ23

Leave a comment