https://arm.sputniknews.ru/20260731/eatm-ic-hajastani-durs-galy-karvogh-e-harvatsi-tak-dnel-ginu-artahanman-70–y-105271654.html
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հարվածի տակ դնել գինու արտահանման 70 %-ը
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հարվածի տակ դնել գինու արտահանման 70 %-ը
Sputnik Արմենիա
2025 թվականի արդյունքներով հայկական ընկերությունները արտահանել են 18,7 մլն դոլարի գինի։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T16:48+0400
2026-07-31T16:48+0400
2026-07-31T16:48+0400
գինի
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103085875_0:150:1600:1050_1920x0_80_0_0_e6f17b3c87fb32923ca9163939151298.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Գինու վաճառքից Հայաստանի արտահանման հասույթի գրեթե 70 %-ը բաժին է ընկնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին։ Միավորումից հանրապետության դուրս գալու դեպքում վտանգի տակ կարող է հայտնվել գինու արտահանման զգալի մասը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով վիճակագրական ծառայությունների տվյալները։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 27-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փաշինյանը հնարավոր է գտել ԵՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացումը՝ պաշտոնական հայտ ներկայացնելուց հետո: Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ մաքսային առումով Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա մասնակցությունն անհնար է:Բելառուսին մատակարարվել է 122,2 հազար դոլարի, Ղազախստանին՝ 57,2 հազար դոլարի գինի։Այսպիսով, ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել 13 մլն դոլար կամ գինու վաճառքից Հայաստանի արտահանման ամբողջ հասույթի 69,6 %-ը։ԵԱՏՄ-ից դուրս երկրներից հայկական գինու խոշորագույն ներկրողներ են դարձել ԱՄՆ-ը, որը գնել է 1,5 մլն դոլարի արտադրանք, և Կյուրասաոն՝ 1,1 մլն դոլարի: Ռուսաստանի հետ միասին այդ երկրները 2025 թվականի արդյունքներով ընդգրկվել են հայկական գինու խոշորագույն գնորդների եռյակում:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103085875_0:0:1600:1200_1920x0_80_0_0_33ccdb37bf680135eb7d262f1ff6d77d.jpg.webp
գինի, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, արտահանում
գինի, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, արտահանում
2025 թվականի արդյունքներով հայկական ընկերությունները արտահանել են 18,7 մլն դոլարի գինի։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Գինու վաճառքից Հայաստանի արտահանման հասույթի գրեթե 70 %-ը բաժին է ընկնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին։ Միավորումից հանրապետության դուրս գալու դեպքում վտանգի տակ կարող է հայտնվել գինու արտահանման զգալի մասը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով վիճակագրական ծառայությունների տվյալները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 27-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փաշինյանը հնարավոր է գտել ԵՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացումը՝ պաշտոնական հայտ ներկայացնելուց հետո: Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ մաքսային առումով Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա մասնակցությունն անհնար է:
2025 թվականի արդյունքներով հայկական ընկերություններն արտահանել են 18,7 մլն դոլարի գինի։ Խոշորագույն գնորդը Ռուսաստանն է, որը գնել է 12,8 մլն դոլարի արտադրանք։
Բելառուսին մատակարարվել է 122,2 հազար դոլարի, Ղազախստանին՝ 57,2 հազար դոլարի գինի։
Այսպիսով, ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել 13 մլն դոլար կամ գինու վաճառքից Հայաստանի արտահանման ամբողջ հասույթի 69,6 %-ը։
ԵԱՏՄ-ից դուրս երկրներից հայկական գինու խոշորագույն ներկրողներ են դարձել ԱՄՆ-ը, որը գնել է 1,5 մլն դոլարի արտադրանք, և Կյուրասաոն՝ 1,1 մլն դոլարի: Ռուսաստանի հետ միասին այդ երկրները 2025 թվականի արդյունքներով ընդգրկվել են հայկական գինու խոշորագույն գնորդների եռյակում: