Եվրոպան պետք է աջակցի Իտալիայի առաջարկին՝ ժամանակավորապես կասեցնելու Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագիրը՝ Սեուտա ինքնավար քաղաքում միգրանտների մեծ հոսքի պատճառով։ Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։
«Մենք տեղեկացրել ենք Իսպանիայի ներքին գործերի նախարարությանը, որ պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել «Frontex»-ի միջոցով»,- գրել է նա X սոցիալական հարթակում։
Նա նաև հայտնել է, որ Եվրահանձնաժողովը մշտական կապի մեջ է համապատասխան երկրների իշխանությունների հետ՝ Սեուտայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը Մարոկկոյի իշխանությունների հետ քննարկում է նաև միգրանտների չվերահսկվող զանգվածային տեղաշարժերը կանխելու անհրաժեշտությունը։
«El Confidencial» թերթի հաղորդմամբ՝ Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի գնահատականներով, հուլիսի 30-ին շուրջ 40 հազար մարդ անօրինական կերպով Մարոկկոյից մուտք է գործել Իսպանիային պատկանող ինքնավար Սեուտա քաղաք։