Արցախ Միությունը ԵԽ պատգամավորին է ներկայացրել արցախահայերի և հայ գերիների խնդիրները

https://arm.sputniknews.ru/20260731/arcakh-miutjuny-ekh-patgamavvorin-e-nerkajacrel-arcakhahajeri-ev-haj-gerineri-khndirnery-105266857.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105266687_0:0:1440:1080_1920x0_80_0_0_36d2d814ac28a1ff1380e8a904c3e36b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պատգամավոր, եվրոպական խորհուրդ, արցախ, բռնի տեղահանված, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ

պատգամավոր, եվրոպական խորհուրդ, արցախ, բռնի տեղահանված, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ

Բաժանորդագրվել

Հանդիպումից հետո ԵԽ պատգամավորը գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ տեղահանված հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի իրավունքի իրացման պահանջով։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Արցախ Միության պատվիրակությունը, որի նախագահն Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է, Երևանում հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրի հետ՝ ներկայացնելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի դեմ տեղի ունեցած հանցագործությունները և իրավունքների վերականգնման հիմնական առաջնահերթությունները։ Ինչպես հայտնում են միությունից, հանդիպման առանցքում են եղել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը, արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը և շուրջ 150000 արցախահայերի անվտանգ, արժանապատիվ ու հավաքական վերադարձի իրավունքին վերաբերող հարցեր։

Պատվիրակությունը տիկին Մեզյուրին է փոխանցել 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած զանգվածային բռնի տեղահանության, ինչպես նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների այլ խախտումների վերաբերյալ վկայություններ։ Հատուկ անդրադարձ է արվել Բաքվում պահվող հայ պատանդների խնդրին։

Պատվիրակությունը ներկայացրել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մի խումբ ներկայացուցիչների և այլ հայ գերիների: Նրանց նկատմամբ իրականացվում են շինծու դատավարություններ, որոնք Եվրախորհրդարանը, «Amnesty International»-ը և անկախ դիտորդները հետևողականորեն դատապարտել են որպես քաղաքականապես մոտիվացված և արդար դատաքննության որևէ չափանիշից զուրկ գործընթացներ:

«Այս անձինք պատանդներ են, այլ ոչ թե մեղադրյալներ: Եվրոպան պետք է նրանց ազատ արձակումը դիտարկի որպես Բաքվի հետ հարաբերությունների պարտադիր նախապայման, այլ ոչ թե էներգետիկ շահերի ստվերում մղված երկրորդական հարց»,- շեշտել է արտաքին կապերի աշխատանքային խմբի ղեկավար Արմինե Ալեքսանյանը:

Պատվիրակությունը լուրջ մտահոգություն է հայտնել ՀՀ իշխանությունների և միջազգային միջնորդների կողմից առաջ մղվող «խաղաղության օրակարգի» վերաբերյալ՝ մատնանշելով Արցախի տեղահանված ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության անտեսումը:

«Բանակցային փաստաթղթերը չեն պարունակում որևէ դրույթ արցախցիների հավաքական վերադարձի և նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչն ուղղակիորեն Հայաստանի կառավարության անգործության արդյունք է»,- նշել է միության նախագահ Արտակ Բեգլարյանը:

Եվրոպացի պատգամավորը նշել է, որ քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել Արցախի ժողովրդի էթնիկ զտումը, իսկ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար:

Հանդիպման արդյունքներով՝ Մեզյուրը գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին տեղահանված հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի իրավունքի իրացման պահանջով՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի պարտադիր կատարման ենթակա որոշումը: Նա նաև հարց է բարձրացրել, թե մարդու իրավունքների այս հիմնարար պարտավորությունն ինչ դեր պետք է ունենա Ադրբեջանի հետ ԵՄ քաղաքական և տնտեսական հարաբերություններում:

Leave a comment