ԻՀՊԿ–ն Հորմուզի նեղուցում հարձակվել է 2 լցանավի վրա

https://arm.sputniknews.ru/20260731/ihpkn-hvormuzi-neghucum-hardzakvel-e-2-lcanavi-vra-105266158.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204427_171:0:2902:2048_1920x0_80_0_0_2fc556288dcbf1936891d162e2f42980.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , լցանավ, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , լցանավ, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Նավերը անտեսել են իրանական կողմի նախազգուշացումները՝ հույս դնելով ԱՄՆ օդային պաշտպանության վրա։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորմուզի նեղուցում հարձակվել է 2 լցանավի վրա և կանգնեցրել նրանց ընթացքը։

Նշվում է, որ նավերը անտեսել են նախազգուշացումները և փորձել են անօրինական ճանապարհով անցնել ԱՄՆ օդային պաշտպանության ներքո։ Եվս 4 լցանավ էլ շտապ փոխել են ուղղությունը և լքել ջրատարածքը։

Իրանը կրկին կոչ է անում նավագնացությամբ զբաղվող և ապահովագրական ընկերություններին չվստահել ամերիկացիներին՝ զգուշացնելով, որ ԱՄՆ-ի ցանկացած անօրինական միջամտություն կասեցվելու է։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment