Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասին նշում է անկախության վերականգնման 35-ամյակը և արժևորում այն առաջընթացը, որը ձեր ազգն արձանագրել է դեպի ավելի խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական ապագա տանող ճանապարհին։
Անցած տարվա ընթացքում միասին արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ մենք աշխատում ենք խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի ուղղությամբ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք առաջ մղել «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումները և նպաստել Հայաստանի ու ավելի լայն տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը։
Առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք խորացնել մեր երկու երկրների միջև գործընկերությունը։ Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային տոնի առթիվ»,- նշված է շնորհավորական ուղերձում։։