Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ վարչապետ Փաշինյան,
Խնդրում եմ ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն անցյալ ամիս տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի առթիվ:
Սինգապուրը և Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա։ Չնայած 2027 թվականին կլրանա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է դրանից ավելի քան մեկ դար առաջ։ Սինգապուրի ամենահին եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, կառուցվել է Սինգապուրում 1835 թվականին և 1973 թվականին գրանցվել է որպես ազգային հուշարձան՝ ի նշան Սինգապուրի վաղ շրջանի փոքր, բայց ազդեցիկ հայ համայնքի ներդրման։ Հայկական եկեղեցին այս տարի նշում է իր 190-ամյակը։ Սինգապուրի ազգային ծաղիկը՝ Վանդա միսս Ջոակիմը, նույնպես բուծել է հայուհի տիկին Ագնես Ջոակիմը։
Ես նաև ողջունում եմ Հայաստանի կողմից 2025 թվականի մայիսին Սինգապուրում պատվավոր հյուպատոսության բացումը։ Սա մեր երկկողմ փոխգործակցության ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ է»։
Դիտումների քանակ13