ՌԴ–ն հարվածներ է հասցրել նավահանգստային ենթակառուցվածքներին և 371 ԱԹՍ ոչնչացրել

Բաժանորդագրվել

Հարվածները հասցվել են օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հուլիսի 30-ի երեկոյան Ռուսաստանի զինուժը շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին, որոնք գործում են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Հարվածները հասցվել են օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Օդեսայից հարավ ծովային անցման վրա 1 նավ է խոցվել, որը ռազմական բեռ էր տեղափոխում ուկրաինական նավահանգիստ։

Բացի այդ, գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ ուժերը 371 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կուրսկի, Ռոստովի և Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Դաղստանի, Ղրիմի և Թաթարստանի հանրապետությունների, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքների երկնքում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment